Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Որտե՞ղ են հիմա այդ երկրներն ու ազգերը, որոնք արշավում էին հայերի երկրի վրա

Որտե՞ղ են հիմա այդ երկրներն ու ազգերը, որոնք արշավում էին հայերի երկրի վրա
13.06.2025 | 20:05

Մի ադրբեջանցի լրագրող ինձ ասաց, թե Հայաստանի գոյությունը պատահականության արդյունք է։

Հարցրի` գիտի՞ արդյոք, թե հայերի երկրի վրա քանի՞ արշավանքներ են եղել պատմության ընթացքում։

Չգիտեր։

Բացատրեցի, որ 600-ից ավելի արշավանքներ են եղել` սկսած հռոմեացիներից վերջացրած օսմաններով։

Որտե՞ղ են հիմա այդ երկրներն ու ազգերը, որոնք արշավում էին հայերի երկրի վրա։

Չկան։

Իսկ հայերը կրկին ապրում են իրենց հողում, ունեն պետականություն։

Այնպես որ` ես կարծում եմ, որ Ադրբեջանում մարդկանց ծիծաղելի և զավեշտալի բաներ են սովորեցնում` պատմության անվան տակ»:

Վիտալի ՄԻԼՈՆՈՎ

ՌԴ Պետդումայի պատգամավոր

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ